Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Լևոն Տեր-Պետրոսյան

Սեպտեմբերի 9-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին հայտնում են ՀԱԿ գրասենյակից:

Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանը և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կսնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և ՌԴ դեսպանատան երրորդ քարտուղար Իգոր Ռատուշնյակը: