Քաղաքական դիվերսանտների ցանց է գործել տասնամյակներով, հիմա նրանք իշխանության վրա են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News 

Հիմա երկրում մեծ ալիք է հասունանում ու ահագնանում։ Կրթական չափորոշիչները, մեր արժեհամակարգի և եկեղեցու անթաքույց ոտնահարումը բոլորիս միավորելու է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը։

«Սրանք միասնական օրակարգի ուրվագծերն են։ Սա վաղ թե ուշ ահագնանալու է, և քաղաքական ուժերը դա ներկայացնելու են հանրությանը։ Իշխանությունը՝ ի դեմս իր ղեկավարի, մի մեծ բանից զրկվել է․ Նիկոլ Փաշինյանը զրկվել է ժողովրդի անունից խոսելու մոնոպոլ իրավունքից»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ