ԲՀԿ-ականների վրա գործեր են կարվում, «դոսյեներ» հավաքում, բայց հետքայլ չենք անելու

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության իր գործընկերների այն քննադատությանը, թե ԲՀԿ-կանները խորհրդարանական ամբիոնը լավագույնս չեն կարողանում օգտագործել, նշում է՝ որևէ մեկը թող չփորձի ուղղորդել՝ որ հարթակն ինչպես օգտագործենք: 24News-ի հետ զրույցում խոսելով առաջիկա հանրահավաքից՝ նկատում է՝ հանրահավաքը, կարծես թե, ոչ թե իրենց, այլ իշխանության համար է թիվ մեկ օրակարգ դարձել:

«Կայացած հանրահավաք է լինելու, զինվեք համբերությամբ ու սպասեք»,- հավելում է պատգամավորը:
Տոնոյանի հավաստմամբ՝ հունիսի 5-ից՝ ԲՀԿ քաղխորհրդի նիստից հետո ԲՀԿ-ականների նկատմամբ տարբեր գործեր են «կարվում», բայց իրենք, վստահեցնում է Տոնոյանը, «դոսյեներից» չեն վախենում, հետքայլ չի լինելու:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ