Ծղուկ-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ԱԻՆ

Սեպտեմբերի 9-ին, ժամը 17։26-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծղուկ-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Subaru» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կարեն Ո., ծնված 1973 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր Արգինե Ղ․-ն (ծնված 1983 թ․)՝ հոսպիտալացվել Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

--00--ԱԹ