«Արարատ-Արմենիան» ձեռք է բերել պերուացի հարձակվողի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News 

սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» ձեռք է բերել 25-ամյա պերուացի հարձակվող Ջեիսոն Մարտինեզին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ջեիսոնը հանդես է եկել իսպանական «Ալկոբենդաս», «Ռայո Մայադահոնդա», «Ռեալ Մուրսիա» և այլ ակումբներում։

Նախքան «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է իսպանական երկրորդ դիվիզիոնի «Ֆուենլաբրադա» ակումբի ֆուտբոլիստ:

«Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի երկրորդ որակավորման փուլում սեպտեմբերի 17-ին կընդունի Լյուքսեմբուրգի«Ֆոլային»։

--0--ԿԿ