«Հայաստան» հիմնադրամի օժանդակությունը հատկացվելու է Լիբանանի և Սիրիայի հայկական դպրոցներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News 

հասարակական

Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո հայ համայնքի վիճակը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին։ Արամ Ա Հայրապետի Ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Վեհափառն ընդունել է  Հայկակ Արշամյանին եւ նրան ընկերակցող Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանին։

Անդրադարձ է եղել Հայաստանի օժանդակությանը Լիբանանի ժողովրդին եւ մասնավորապես հայ համայնքին։ Վեհափառ Հայրապետն ընդհանուր գծերով ներկայացրել է պայթյունից հետո համայնքում տիրող դրությունը, ինչպես նաեւ վերականգման աշխատանքները,  գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամից մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ   կատարված օժանդակությունն ու մարդասիրական առաքելությունը Լիբանանի եւ Սիրիայի հայ համայնքներին։

Ըստ Արամ Ա Հայրապետի՝ հիմնադրամի օժանդակությունները տրամադրվելու են Լիբանանի եւ Սիրիայի հայ համայնքների բոլոր հայկական դպրոցների ուսուցիչներին եւ աշխատակիցներին։ Իսկ Սիրիայի դեպքում, օժանդակություն է տրվելու   նաեւ կորոնավիրուսով վարակված հայորդիների բժշկական ծախսերի փոխհատուցման համար։

--0--ԿԿ