Հիմնանորոգվում է Մ16-Բերքաբեր ճանապարհի 4 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կառուցենք Հայաստանը նորովի» խորագրով հերթական տեսանյութն է հրապարակել: Ըստ այդմ՝ Տավուշի մարզում հիմնանորոգվում է Մ16-Բերքաբեր ճանապարհի 4 կմ երկարությամբ ճանապարհահատվածը: Ծրագրի արժեքը շուրջ 330 մլն դրամ է: Վերջին անգամ ճանապարհը նորոգվել էր Խորհրդային տարիներին: 

Հիմնանորոգվում են Բերդավանի ներհամայնքային փողոցների 2,1 կմ երկարությամբ հատվածները: Ծրագրի արժեքը՝ 249 մլն դրամ, վերջին անգամ հիմնանորոգվել էին  35 տարի առաջ: 

Հիմնանորոգվում է Մակարավանքի հուշարջան տանող հանրապետական նշանակության ճանապարհը: Ծրագրի արժեքը՝ 34 մլն դրամ, ճանապարհը երբեք ասֆալտապատ չի եղել: 
 

--00—ԼՄ