Արսեն Ջուլֆալակյանը մանդատից հրաժարվեց, քանի որ խորհրդարանն իր տեղում չէ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

իոան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրել է

«Արսեն Ջուլֆալակյանը մանդատից հրաժարվեց, քանի որ խորհրդարանն իր տեղում չէ:

Եթե պատգամավորը տարակարծիք է նախարարի հետ, ապա այդ տարակարծությունը պետք է վերածվի նիստերի դահլիճում դեբատի: Դա նորմալ է, դա սահմանադրական է, դա ժողովրդավարական է:

Բայց ե՞րբ եք հիշում դեպք, որ «Իմ քայլի» պատգամավորը հրապարակավ քննադատի նախարարի: Ես չեմ հիշում: Տպավորություն է, որ «Իմ քայլում» կուսակցական դիսցիպլինան սահմանադրությունից ու ժողովրդավարությունից վեր է:

Սա աննորմալ երևույթ է, որի մեղավորը, բնականաբար, Ջուլֆալակյանը չէ: 

Եվ հիշեք. եթե դեբատը խորհրդարանում չէ, ապա այն փողոցում է: Ձեր ներկուսակցական բանավեճերը ձեզ պահեք:

--00—ԼՄ