ՀԴՄ-ի քանակ հաշվելիս ուսումնասիրե՛ք նաև «նիսյա»-երի ցուցակները. Անի Սամսոնյանը՝ վարչապետին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

անի

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հուլիսին և օգոստոսին Երևանում և մարզերում տարբեր ապրանքների վաճառքի կետերում հարցուփորձ է արել սպառման շարժի մասին: 

«Չկար որևէ խանութ, որտեղ վիճակը բարվոք լիներ, իսկ գյուղական խանութներում ցույց էին տալիս «նիսյա»-ի հաստափոր տետրերը: Առանց տնտեսագիտական ճշգրիտ վերլուծությունների բնակչության սոցիական ոչ բարվոք դրության մասին կարելի էր առերեւույթ կարծիք կազմել:

Այսօր ՀՀ վարչապետը Կառավարության նիստում ասել է, որ 2020 թվականի օգոստոս ամսին 2019 թվականի օգոստոսի համեմատությամբ ՀԴՄ-ների շրջանառությունը նվազել է 2.5 տոկոսով եւ հավելել` տվյալները վկայում են, որ Հայաստանում սոցիալական կոլապս եւ ճգնաժամ չկա:

Կարծում եմ գրասենյակներում տնտեսական վերլուծություններ անելիս եւ ՀԴՄ քանակ հաշվելիս կարիք կա ուսումնասիրելու «նիսյա»-երի ցուցակները: Հետո նոր կասեք սոցիալական ճգնաժամ կարող է լինել, թե ոչ, կամ կա, թե ոչ»,-գրել է Անի Սամսոնյանը:

--00—ԼՄ