Բեյրութի նավահանգստի պայթյունի վայրում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News                  

Բեյրութ
                 

Բեյրութի նավահանգստում ավելի քան մեկ ամիս առաջ տեղի ունեցած հզոր պայթյունից հետո նույն վայրում այսօր նոր հրդեհ է բռնկվել: Այս մասին 1lurer․am-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում է Al Arabiya-ն:

Պարբերականը գրում է, որ ծխի մեծ սև ամպ է բարձրացել Լիբանանի մայրաքաղաքի երկնքում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի պահեստում հզոր պայթյուն էր որոտացել, որի հետևանքով զոհվել էր մոտ 200 մարդ, տուժել՝ ավելի քան 6500-ը: 

Աղբյուրը՝ 1lurer․am։ 

-- 00—ՄՀ