«Դոսյեներ» թող հավաքեն՝ չմոռանալով, որ պատվեր կատարելն էլ է հանցանք. Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի համար անհասկանալի է՝ հանրահավաքի ի՞նչն է իշխանությանն անհանգստացնում: «Մարդկանց շատ քանա՞կը գուցե,- հարցնում է նա ու շարունակում,- Թող սպասեն, կհայտարարվի օրվա ու տեղի մասին, ու բոլորն ամեն ինչ կտեսնեն ուղիղ եթերով»:

24News-ի հետ զրույցում անդրադառնալով մամուլի այն տեղեկություններին, որ առաջիկայում ԲՀԿ-ականների վերաբերյալ նոր «դոսյեներ» կլինեն, ասում է՝ որևէ բան իրեն չի անհանգստացնում, ինչքան ուզում են, թող «դոսյե» հավաքեն:

«Ինչքան ուզում են թող «դոսյե» հավաքեն՝ չմոռանալով, որ պատվեր կատարելն էլ է հանցանք»,- ընդգծում է Ծառուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ