Նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին ավազակային հարձակման կասկածանքով ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News 

Արսենյան
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է իր հոր՝ Գ. Արսենյանի տան խոհանոցային աշխատակցուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ:

Սեպտեմբերի 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է դիմել Գ. Արսենյանի տան խոհանոցի աշխատակցուհին և հայտնել, որ նրա որդին իրենց տան խոհանոցում դանակի սպառնալիքի տակ իրենից հափշտակել է 20 հազար դրամ: 

  -- 00—ՄՀ