Ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքների արդյունքները

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ՌՈ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում սեպտեմբերի 10-ին ամփոփվել են 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: ՌՈ ղեկավար կազմի խորհրդակցությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, զինված ուժերում կոռուպցիայի բացահայտման, զորքերում կանխարգելիչ միջոցառումների իրականացման և այլ ուղղություններով արձանագրված արդյունքները:

Խորհրդակցության ավարտին Գաբրիել Բալայանը բարձր է գնահատել իրականացված աշխատանքները և համոզմունք հայտնել, որ ռազմական ոստիկանությունը, իր լիազորությունների և հնարավորությունների շրջանակում, կարող է և պետք է անի ավելին։

--00--ԱԹ