Ուրիշ կուսակցության գրավոր ղազագրերը «Իմ քայլ»-ում բանավոր են. դրանք կատարելու ժամանակն է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու քայլն ապացուցում է, որ մենք իրականում խորհրդարանական հանրապետություն չունենք, որի մեծամասնության ներկայացուցիչը կարող է հանգիստ հայտարարել իր տարաձայնության մասին և մնալ իր տեղում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

«Ուրեմն մենք ուզում ենք ունենալ միատարր մեծամասնություն, իսկ դա նշանակում է, որ ինչ-որ մի մասը վախենում է արտահայտվել։ Այս դեպքում էլ դա կա։ «Իմ քայլում» կան կենսագրություն ունեցող մարդիկ, ովքեր կվախենան արտահայտվել կամ կարտահայտվեն նեղ շրջանակում վերջին պահին, որից հետո իրենց կթելադրվի՝ թողեք-դո՛ւրս եկեք, որովհետև մեր թիմում չի կարող լինել այլ կարծիք։ Սա թուլացնում է։ Իրականում սա ուժեղ լինելու նշան չէ»,- ասել է նա։

Ըստ Բաբայանի՝ այն ղազագրեր ասվածը, որոնք գրավոր ընդունված էին մեկ այլ կուսակցությունում, հնարավոր է՝ «Իմ քայլ»-ում եղել են բանավոր, և հիմա գալիս է ժամանակը բանավոր պարտականությունները և պարտավորությունները կատարելու։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ