Անկախության օրը Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News 

աշխարհ

Հայաստանի անկախության տոնի առիթով սեպտեմբերի 21-ին Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայոց եռագույնի գույներով: Այս մասին տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը:

«Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Կանադայում ՀՀ դեսպանությունը, համագործակցելով Նիագարայի ջրվեժի լուսավորման խորհրդի հետ, ուրախ է տեղեկացնել, որ սեպտեմբերի 21-ին Նիագարայի ջրվեժը կվառվի Հայաստանի դրոշի գույներով»,-հայտնում են դեսպանությունից:

Դեսպանությունը ներկա գտնվել ցանկացողներին հրավիրում է մասնակցելու միջոցառմանը, որը կմեկնարկի սեպտեմբերի 21-ին ժամը 22:00-ին (Երևանի ժամանանով սեպտեմբերի 22-ին ժամը 06։00-ին) և կտևի 15 րոպե։

--0--ԿԿ