Աշտարակում՝ տան բակում, չորացված, մանրացված թնրամիջոց է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի 55-ամյա մի բնակիչ իր տան բակում թմրամիջոց է ապօրինի աճեցնում, պահում և օգտագործում:

Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և Արագածոտնի մարզային վարչությունների ու Աշտարակի բաժնի ծառայողները նշված տան բակից ալյումինե և մետաղյա 4 տարաներում հայտնաբերցին չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով ընդհանուր մոտ 1,300 գ կանեփանման զանգված, ապա ոստիկաններն արմատախիլ արեցին կանեփի 550 բույս: Միաժամանակ, տանտերը հյուրասենյակից իրավապահներին ներկայացրեց է 13 ապակե և 2 մետաղական տարաներով մոտ 1,500 գ բուսական զանգվածներ:

Ըստ տանտիրոջ` հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրամիջոց է, ինքն է աճեցրել և մշակել իր օգտագործման համար:

55-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին:

Նշանակվել է փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ