Հայտնի են «Վրացական երազանքի» ընտրական ցուցակի առաջին քսանյակի անունները

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News    

վրացական երազանք

«Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացրեց համամասնական ցուցակի առաջին քսանյակին, վաչապետի թեկնածուին և խորհրդարանի նախագահի թեկնածուին: 

«Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին հաղթելու դեպքում որպես վարչապետի թեկնածու կառաջադրի գործող վարչապետ Գիորգի Գախարիային, իսկ 10-րդ գումարման խորհրդարանի նախագահի թեկնածուն կլինի Արչիլ Թալակվաձեն: Այս մասին գրել է Aliq.ge-ն։

Ինչ վերաբերում է համամասնական ցուցակին, այն ունի հետևյալ տեսքը.

  1. Գիորգի Գախարիա,
  2. Արչիլ Թալակվաձե,
  3. Իրակլի Կոբախիձե,
  4. Թեա Ծուլուկիանի,
  5. Մամուկա Մդինարաձե,
  6. Կախա Կուճավա,
  7. Գիորգի Կախիանի,
  8. Մարիամ Քվրիվիշվիլի,
  9. Միխեիլ Սարջելաշվիլի,
  10. Մաիա Բիթաձե,
  11. Միխեիլ Դաոշվիլի,
  12. Գիորգի Ամիլախվարի,
  13. Վիկտոր Սանիկիձե,
  14. Մակա Բոճորիշվիլի,
  15. Շալվա Պապուաշվիլի,
  16. Դավիթ Կաճարավա,
  17. Նիկոլոզ Սամխարաձե,
  18. Գիորգի Խելաշվիլի,
  19. Մարիամ Լաշխի,
  20. Բեքա Դավիթուլիանի:

Հիշեցնենք՝ «Վրացական երազանք» կուսակցությունը հուլիսի 20-ին ներկայացրեց 30 մեծամասնական պատգամավորների թեկնածուներին: Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական շրջանում որպես մեծամասնական պատգամավորի թեկնածու կուսակցությունն առաջադրեց գործող պատգամավոր, «Վրացական երազանք» կուսակցության ցուցակով ընտրված Սամվել Մանուկյանին:

Վրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Վերջերս ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վրաստանի նոր խորհրդարանը կձևավորվի 120 համամասնական, 30 մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից:

-- 00—ՄՀ