Հույն ֆուտբոլասերներն այրել են Թուրքիայի պետական դրոշը (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում տեղի ունեցած Հունաստան-Էստոնիա ֆուտբոլային խաղի ժամանակ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել, որը լայն արձագանք է գտել թուրքական լրատվամիջոցներում։ Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը:

Մի խումբ հույն ֆուտբոլասեր երկրպագուներ, որոնք մարզադաշտ էին եկել՝ աջակցելու իրենց հավաքականին, հանդիպման ժամանակ այրել են Թուրքիայի դրոշը։

Թուրքական կողմի պնդմամբ՝ ոչ մի ոստիկան չի միջամտել դեպքին, ինչն էլ էլ ավելի է զայրացրել թուրք մի շարք երկրպագուներին։