Ես ձեր տեղը ամաչում եմ, բացի տուգանելուց, ի՞նչ եք արել. Գագիկ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Ծառուկյան1

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Ոսկեվան համայնքի բնակիչների հետ հանդիպմանը շեշտեց՝ պետությունը սկսվում է սահմանից: 

«Ես ասել եմ, որ տարածաշրջանում շրջելու եմ և հիմնական մեր պատասխանատուների հետ զրուցեմ, պետությունը սկսվում է սահմանից, սահմանի բնակիչներին պետք է ուշադրություն դարձնել: Եթե մարդը գիշեր-ցերեկ կրակի տակ է իր ընտանիքով, նա պետք է այդ տարբերությունը զգա, նա ոչ միայն բնակիչ է, այլև զինվոր, սահման պահող»,- ասաց նա:

ԲՀԿ առաջնորդը խոսեց նաև գործող իշխանությունից առկա դժգոհությունների մասին:

«Բացի ժողովրդին տուգանելուց, հարկերն ավելացնելուց, ի՞նչ եք արել, կարա՞մ իմանամ: Ես ձեր տեղը ամաչում եմ: Իմ ժողովուրդը պետք է լավ զգա, որ լիարժեք իմ երեխեն էլ լավ զգա: Մարդիկ տոկոսի տակ են, պարտքի տակ են, եկել եմ, ասեմ՝ ժողովուրդ ջան, ինչի՞ կարիք կա էսօր համայնքում, եկել եմ՝ օրինակ ծառայեմ: Սա է գործը, ոչ թե մարդկանց վախացնելը»,- նշեց նա:

Ծառուկյանն ասաց՝ մտահոգ լինելով, տեսնելով իրավիճակը, նոր իշխանության կառավարման առաջին օրվանից ասել է՝ անփորձ երիտասարդներ են, չեն կարող աշխատել և բյուջեի գումարները ճիշտ նպատակին ծառայեցնել: ԲՀԿ առաջնորդը հետաքրքրվեց՝ ինչի կարիք ունեն բնակիչները, խոստացավ օժանդակել:

--00--ԱԹ