Հարությունյանը զրուցել է Արցախում բարեգործություն արած Հայ Ավետարանչական ընկերության հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը զրուցել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրենի հետ: 

«Տեսակապի միջոցով զրույց ունեցա Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի հետ: 

Իմ երախտագիտությունն եմ հայտնել պարոն Խանջյանին՝ ընկերակցության կողմից Արցախում իրականացված բարեգործական բազմաթիվ ծրագրերի համար, որոնց մի մասն այսօր էլ հաջողությամբ շարունակվում է, և պատրաստակամություն հայտնել հետայսու ևս շարունակելու մեր համագործակցությունը»,- Ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահը:

--00—ԼՄ