Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի հարակից այգում բարեկարգման աշխատանքներ են

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News 

Այգի

Արմավիրի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ կենտրոնական հրապարակին հարակից այգում ընթանում են բարեկարգման աշխատանքներ: 

«Արմավիր քաղաքում ընթանում են Կենտրոնական հրապարակին հարակից զբոսայգու կառուցման և բարեկարգման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են վարձատրվող հասարակական աշխատանք ծրագրի շրջանակներում՝ Արմավիրի քաղաքապետարանի հետ համատեղ:

Կառուցվում ու սալիկապատվում են ճեմուղիները, նախատեսված է անցկացնել լուսավորության համակարգ, տեղադրվելու են նստարաններ, աղբամաններ: Այգում նախատեսվում է կառուցել նաև շատրվան, ինչն ավելի հաճելի կդարձնի զբոսանքը: Այգու աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020 թվականի վերջին»,- հայտնում են քաղաքապետարանից:

--00--ԱԹ