2-րդ հեղափոխություն կսկսվի, երբ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը Փաշինյանից իշխանություն վերցնեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News 

Նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը բարոյապես մաշված և քաղաքականապես ոչնչացված են՝ չնայած տիրապետում են ահռելի քարոզչական և նյութական միջոցների։

Նրանցից որևէ մեկը երբեք չի վայելել Հայաստանի հասարակության այն վստահությունը, որը հնարավորություն կտա հսկիչ փաթեթը պահել ձեռքում ու ղեկավարել երկիրը։ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում այս մասին ասել է «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության համահիմնադիր, փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Իրենք ևս գիտակցում են, որ երբևէ չեն ստանա հանրային վստահության մանդատ, ուստի փորձում են ոչ ֆորմալ ազդեցությունների միջոցով ստանձնել քաղաքական պատասխանատվություն։ Դա կլինի երկրորդ հեղափոխության մեկնարկը Հայստանում։ Թույլ չենք տալու, որ գործող քաղաքական համակարգը պարփակվի գործողների ու նախկինների մեջ»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ