Սերժը բոլորիս խաբեց, Նիկոլը վրեժ ա լուծում. հիմա էլ սրանք են լափում. թեժ բանավեճ՝ 24TV-ում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News 

«Ազա՛տ, ես քեզ հետ դեբատների մեջ եմ եղել, դու Սերժ Սարգսյանին ես պաշտպանել, իսկ ես դեմ եմ եղել Սերժին»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

«Եթե դեմ ես եղել, ինչի՞ ես հիմա պաշտպանում նույն Սերժին»,- հակադարձելով Եղիազարյանին՝ ասել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ հավելելով, որ պետք է սկզբունք պաշտպանել, ոչ թե անձին:

«Իրենց պաշտոնը չարաշահած մարդկանց նկատմամբ հիմա հետապնդում, հալածանք է իրականացվում, ինչը ես համարում եմ շատ կարևոր բան, քանզի յուրաքանչյուր պաշտոնյա այսուհետև պետք է իմանա՝ իրենք պատասխանատու են լինելու իրենց արածների, այդ թվում չաշխատած ռեսուրսներ կուտակելու համար»,- նշել է Արշակյանը:

Եղիազարյանն էլ հակադարձելով իր ընդդիմախոսին՝ նշել է՝ ու՞ր են այսօր, այսպես կոչված, հավաքագրված գումարները, որտե՞ղ են երևում, թե որքան գումար մտավ պետական բյուջե, «եթե չկան թղթերի վրա մուտքագրված, ուրեմն գրպանվել է ու լափել են»:

Բանախոսներն անդրադարձել են նաև ներքաղաքական օրակարգի այլ աղմկոտ թեմաների ևս:

Թեժ բանավեճի մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ