Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարն ավարտել է կերպարվեստի ֆակուլտետը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News 

հասարակական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար է նշանակել մարդու, ով ավարտել է ուշադրություն՝ Մանկավարժական համալսարանի կերպարվեստի ֆակուլտետը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության նախագահ Վահագն Վարագյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Նիկոլ Փաշինյանին բնապահպանությունն ընդհանրապես չի հետաքրքրում կամ Միրզոյան Արարատի ասած՝ է՞ս չեք, արա

Բռնվեք, որ աթոռից չընկնեք: Նիկոլ Փաշինյանը Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել մարդու, ով ավարտել է ուշադրություն՝ Մանկավարժական համալսարանի կերպարվեստի ֆակուլտետը։ Այսինքն՝ նշանակվել է մարդ, որ զրոյական մասնագիտական գիտելիքներ ունի: Միգուցե նշանակվածը լավ պաշտոնյա լիներ արվեստի ու մշակույթի ոլորտում, բայց Բնապահպանության տեսչությու՞ն, որտեղ խորացված ու փորձագիտական մակարդակի մասնագիտական գիտելիքներ են հարկավոր: Չէ որ սա քաղաքական պաշտոն չէ: Չէ որ սա այսպես կոչված մասնագիտական պաշտոն է: Իսկական զավեշտ: Ու սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ բնության հանդեպ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքի եւ պատկերացումների մասին: Այո, պարոն Փաշինյան, կեցցեք: Շարունակեք նույն ոճով ու շատ շուտով կհասկանաք, թե ինչ ասել է փոսն ընկնել»։

--0--ԿԿ