Նարեկը ոչ թե բարեկամի, այլ հակառակորդի մոտ է․ Փաշինյանը՝ գերության մեջ հայտնվածի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Գորիսում Սպարապետ Վազգեն Սարգսյանի օրվան նվիրված միջոցառումանը ժամանակ Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի կինը մոտեցավ Նիկոլ Փաշինյանին՝ ամուսնուց տեղեկություն իմանալու:

«Ի՞նչ վիճակում է Նարեկի փուլը, ի՞նչ տեղեկություններ ունեք. ոչ մի տեղեկություն չունենք»,- հարցրեց Սարդարյանը։

«Չենք կարող ասել, ցավոք սրտի, որովհետև, գիտեք, դժբախտաբար, ոչ թե բարեկամի, այլ հակառակորդի մոտ է ընկել»,- պատասխանեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանին ընդհատեց ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը՝ ասելով, որ ինքը կզրուցի Նարեկ Սարդարյանի կնոջ հետ։

Անասնապահությամբ զբաղվող 30-ամյա Նարեկը հուլիսի 8-ին ֆերմայից դուրս է եկել, գնացել արոտավայր և չի վերադարձել։ Ավելի ուշ հայտնի էև դարձել, որ Ասրբեջանում գերության է:

--00—ԼՄ