Ճանապարհ փակողների համար «բնապահպանությունը» պատրվակ է. «Ամուլսարի հանք» նախաձեռնող խումբ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News     

«Ամուլսարի հանք» նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ 

«Մենք ապրում ենք Ամուլսարի հարակից համայնքներում և բոլորից շատ ենք մտածում մեր համայնքի, մեր հողի ու մեր ջրի մասին։ Մեզանից շատերը աշխատել են Ամուլսարում և տեսել են, թե ինչ որակի աշխատանք է իրականացվում։

Ճանապարհ փակողների համար «բնապահպանությունը» պատրվակ է։ Վստահ ենք, իրենք էլ գիտեն, որ Լիդիանը ամենաբարձր որակի աշխատանք է կատարում։

Եվ ուրեմն ինչ շահ են հետապնդում նրանք ճանապարհ փակելով։ Միակ բանը, որին հասել են այս մարդիկ հարյուրավոր քաղաքացիների սնանկացումն է, այս համայնքների դատարկվելը ու տասնյակ խանութների փակվելը։ Այս տեսանյութում մեր համայնքների բնակիչները պատմում են երկու տարվա ապօրինության հետևանքով համայնքի և իրենց ընտանիքների կրած վնասների մասին»։

-- 00—ՄՀ