Ռուսաստանն սկսել է մշակել կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստանյութը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Մոսկվա

«ՌԻԱ Նովոստի»-ն, հղում անելով ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին, հայտնում է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական երկրորդ պատվաստանյութի մշակումն ընթանում է բնականոն ռեժիմով: 

Ըստ աղբյուի՝ երբ երկրորդ պատվաստանյութի կլինիկական հետազոտություններն ավարտվեն, կանցկացվի նաև փորձաքննություն: 

Հիշեցնենք, որ ՌԴ առողջապահության նախարարությունը գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը գնելու համար հայտ է ներկայացրել 20-ից ավելի երկիր:

Աշխարհում սեպտեմբերի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վաակվածների ընդահանուր թիվը ավելի քան 28,6 միլիոն է, մահացել է մոտ 920 հազար մարդ, ապաքինվել՝ 20,5 միլիոնը: Ռուսաստանը կորոնավիրուսով վարակվածների ցանկում 4-րդ երկիրն է. վարակակիրների ընդհանուր թիվը 1 միլիոն է, 18 հազար մարդ մահացել է:

--00—ԼՄ