«Լրացավ մեր միության և «հակամարտության» 17 տարին». Օհանյանի կինը լուսանկարներ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

սեր

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզան Խաչատրյանը, լուսանկարների շարք է հրապարակել ֆեյսբուքյան էջում և կից գրառում արել.

«Միասնություն՝ ահա գրավականը հաղթանակի։

Պատերազմի, թե խաղաղության մեջ, միևնույն է։

Գեորգ Ռոլլենհագեն

 

Հ. Գ. Այսօր լրացավ մեր սիրո, միության և «հակամարտության» 17 տարին։

Նումերոլոգիայում 17 թիվը հոգու հանգստություն, երջանկություն և նոր հեռանկարների, հորիզոնների հնարավորություն է խորհրդանշում։
Իսկ ամուսնության 17-րդ տարեդարձի, որ վարդագույն հարսանիք է կոչվում, խորհրդանիշը վարդն է․ այդ նրբագեղ, սիրված ծաղիկը խորհրդանշում է իրական սեր և հավատարմություն։ Վարդերն օգնում են վերադարձնել ռոմանտիզմը, նրբությունը ամուսինների հարաբերությունների մեջ։
Ամուսնության 17-րդ տարեդարձին նվիրում են 17 վարդ կամ․․․17 համբույր։

Խաղաղություն, սեր և բյուր վարդեր սիրող զույգերին»:

--00—ԼՄ