Ավտովթար Արարատի մարզում. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News 

հասարակական

Սեպտեմբերի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում, Այնթափ գյուղում, «Ժանյակ» գործարանի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 61-ամյա Գագիկ Վ.-ի վարած Mercedes և Արտաշատ քաղաքի բնակիչ, 26-ամյա Խաչիկ Մ.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ Վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի էլեկտրասյանն ու «Ժանյակ» գործարանի պատին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդներից Խաչիկ Մ-ն մարմնական վնասվաքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: 

--0--ԿԿ