«Ռոմայի» կիսապաշտպանը վիրահատվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News 

սպորտ

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն հաջողությամբ վիրահատվել է Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆուտբոլիստը 3-4 օր կմնա հիվանդանոցում։

21-ամյա ֆուտբոլիստը ձախ ծնկահոդի ծանր վնասվածքը ստացել էր Ազգերի լիգայի խաղում։ Իտալիայի հավաքականը 1։0 հաշվով հաղթել էր Նիդերլանդների թիմին։ Ձանյոլոն փոխարինվել էր առաջին խաղակեսում։

Այս տարի Ձանյոլոն ունեցել էր աջ ծնկահոդի վնասվածք եւ մարզումները վերսկսել էր հուլիսին։

--0--ԿԿ