Կորոնավիրուսից ապաքինված Նեյմարը, Դի Մարիան, Պարեդեսն ու Նավասը՝ ՊՍԺ-ի հայտացուցակում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News 

սպորտ

Կորոնավիրուսից ապաքինված Նեյմարը, Անխել Դի Մարիան, Լեանդրո Պարեդեսն ու Կեյլոր Նավասն ընդգրկվել են Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հայտացուցակում։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրում սեպտեմբերի 13-ին կընդունի «Մարսելին»։

Նրանց ախտորոշման մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 2-ին, որից հետո ֆուտբոլիստները կարանտինի մեջ էին։

Առայժմ ինքնամեկուսացած են կորոնավիրուսով վարակված Կիլիան Մբապեն, Մաուրո Իկարդին եւ Մարկինյոսը։

ՊՍԺ - «Մարսել» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

--0--ԿԿ