Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 107 նոր դեպք, ապաքինվել է 34 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

կորոնավիրուս

Հայաստանում սեպտեմբերի 14-ի դրությամբ կորոնավիրուսի 107 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 45969 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 34 մարդ, շարունակում է բուժվել  3075-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում  ընդհանուր առմամբ  ապաքինվել  է 41693 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 5 դեպք։ Մահացածների  ընդհանուր  թիվը 919 է։ Այլ  պատճառով  գրանցված մահվան դեպքերի թիվը նույնն է՝ 282։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 240 943 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը  2633 է:  

--00—ԼՄ