Ի՞նչ կանոններ պետք է պահպանել դպրոցները վերաբացելիս. ԱՀԿ խորհուրդները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

դպրոց

Հայաստանում վերաբացվում են դպրոցները։ Դպրոցների վերաբացման վերաբերյալ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակն անցկացրել է առողջապահության և կրթության ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպում: Ինչպես հայտնում են ԱՀԿ Հայաստանի գրասենյակից՝ հանդիպման արդյունքում առանձնացվել են հետևյալ կետերը․

«Չնայած այն հանգամանքին, որ երեխաները կարող են վարակվել #Covid19-ով և փոխանցել վիրուսը, սակայն նրանց մոտ վարակը մեծամասամբ ընթանում է թեթև կամ ասիմպտոմ ձևով, մինչդեռ կրթության գործընթացի ընդհատումը նրանց վրա բացասաբար է անդրադառնում ոչ միայն կրթական, այլև առողջապահական տեսանկյունից՝ ազդելով նրանց հոգեկան առողջության և սոցիալական զարգացման վրա։

Դպրոցները վերաբացելիս կարևոր է պահպանել հետևյալ կանոնները՝

Covid-19-ի ստեղծած իրականությունը մեզ պարտադրում է դպրոցներն ապահովել ձեռքերի հիգիենայի պահպանման միջոցներով, ստեղծել ֆիզիկական հեռավորության համար անհրաժեշտ պայմաններ, կրել դիմակներ և մնալ տանը, եթե հիվանդության նախանշաններ կան։

Ռիսկային գոտում գտնվող ուսուցիչների և առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար հատուկ քաղաքականություն և մոտեցումներ են անհրաժեշտ։

Հեռավար ուսուցման կազմակերպումը կարող է փոխարինել առկա ուսուցմանը, եթե դպրոցները կրկին ժամանակավորապես փակելու անհրաժեշտություն առաջանա։ Դրանք կարող են այլընտրանք դառնալ ռիսկային գոտում գտնվող ուսուցիչների ու երեխաների համար, և կարող են լրացնել դպրոցում իրականացվող դասերը, եթե կարիք լինի։

Բոլորիդ բարի «սեպտեմբերի 1», առո՛ղջ եղեք»:

Հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ:

--00--ԱԹ