100 միկրոավտոբուսի մրցույթը կայացել է. ավտոբուսների քանակը 850-950 պետք է լինի. Մարության

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Հայկ

«Պրոցեսը սկսել ենք: 100 միկրոավտոբուսի մրցույթը կայացել է. ընդհանուր համակարգը խորհրդատուի կողմից տրվածի համաձայն՝ ավտոբուսների քանակը 850-950 պետք է լինի»: Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղադրած տեսանյութում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Այս պրոցեսը կախված չէ միայն քաղաքապետարանից: Պրոցեսին շատ լուրջ մասնակցություն պետք է ունենա կառավարությունը: Այս առումով գիտեք, որ կառավարության եւ Եվրոպական զարգացման բանկի հետ համատեղ  մենք տենդերը դրել ենք 12 մետրանոց ավտոբուսին: Եղել է երկու մասնակից, բայց երկուսն էլ չեմ համապատասխանել պայմաններին, դրա համար տենդերը համարվել է չկայացած: Հիմա աշխատում ենք նոր տենդերի վրա»,-ասել է նա:

Մանրամասները՝ տեսնայութում:

--00—ԼՄ