Տավուշի անվտանգության և հզորացման համար պահանջվող գումարի 90 տոկոսը հավաքվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Տավուշ

Տավուշի անվտանգությանն ու հզորացմանն ուղղված դրամահավաքին հավաքվել է 39622 դոլար կամ պահանջված գումարի գրեթե 90 %-ը: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:

«Այս արդյունքը հնարավոր է դարձել յուրաքանչյուր ներդրման շնորհիվ: Սա ներդրում է Տավուշի մարզի սահմանապահ համայնքների դիմակայունության բարձրացման համար:

Դրամահավաքը շարունակվում է»,- տեղեկացնում են մարզպետարանից:

--00--ԱԹ