Աշխարհում վարակակիրների ընդհանուր թիվը 29,4 միլիոն է, ապաքինվել է 21,2 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

ապաքինվել

Սեպտեմբերի 15-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 29,445,847 է, որից 932,746-ը մահացել է, 21,280,193-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 7,232,908 է, որից 60,798 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 6,749,289 վարակման դեպք, որից 199,000-ը մահացել է, 4,027,826-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 2,522,463 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ հորիզոնականում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 4,930,236 վարակակիր: Երրորդում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 4,349,544 է: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 1,068,320 վարակակիր:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ