Դիլիջանում «ՈւԱԶ»-ի մեջ ապօրինի հատված փայտանյութ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատման կասկածանքով, Կամոյի փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին 33-ամյա մի տղամարդու՝ իր վարած «ՈւԱԶ» մեքենայով հանդերձ։

Մեքենայում հայտնաբերվեց 2 խմ փայտանյութ, ինչի օրինականության վերաբերյալ վարորդը որևէ փաստաթուղթ չներկայացրեց։

Տղամարդը իրավապահներին հայտնեց, որ հայտնաբերվածը ապօրինի հատել է սեպտեմբերի 12-ին՝ «Նոշկա» կոչվող հանդամասում։

Փաստի առթիվ նախապատրաստում են նյութեր։--00—ԼՄ