Տրամադրվածությունս կառուցողական է. ՍԴ նորընտիր անդամը՝ Հ․ Թովմասյանի հետ աշխատանքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News 

«Բացասական նախատրամադրվածություն չկա, տրամադրվածությունս կառուցողական է, աշխատանքային, մնացածը կախված է փոխադարձ ընկալումերից»,-24News-ի հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում աշխատել Սահմանադրական դատարանի մյուս դատավորների, մասնավորապես՝ Հրայր Թովմասյանի հետ, նման պատասխան տվեց այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խորհրդարանի կողմից ՍԴ դատավոր ընտրված Էդգար Շաթիրյանը:

Ինչ վերաբերում է ՍԴ-ում ճգնաժամ լինել-չլինելուն, ապա Շաթիրյանը նշեց. «Ինձ համր այդ եզրույթի կիրառումն այդքան էլ տեղին չէ: ՍԴ-ի հետ կապված իրոք խնդիր կար, այն վերաբերում էր նախկին խմբագրության 213-րդ հոդվածին, ինչի մասին մեկ անգամ չէ, որ ասել եմ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ