Ռոբերտ Քոչարյանի գույքի մի մասը կալանքից ազատվեց. դատական նիստը դռնփակ էր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

քոչ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Սահմանադրական կարգը տապալելու գործով դատական նիստի ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանը մասնակի բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը և Քոչարյանին պատկանող գույքի մի մասը ազատեց կալանքից։

Գույքն ամբողջությամբ կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը քննվում էր դռնփակ կարգով, ու չնայած որ որոշման հրապարակումը պետք է տեղի ունենար դռնբաց կարգով, այդուամենայնիվ, լրագրողներին թույլ չեն տվել ներս մտնել, ուստի դեռ հայտնի չէ՝ գույքի ո՞ր մասն է կալանքից ազատվել:

Ավելի վաղ Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդներրը և նրանց ներկայացուցիչները հայտարարել էինք, որ բոյկոտում են նիստերը և չեն մասնակցում դրանց ընթացքին։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատարանը պահանջել էր արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։ Նախորդ նիստին պաշտպանները ներկայացրել են պահանջված տեղեկանքները, և դատարանը շարունակել է աշխատանքը դռնփակ ռեժիմով։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս