Երևան-Սևան-Իջևան ճանապարհի աջակողմյան հատվածը սեպտեմբերի 15- 30-ը փակ է լինելու

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  15,  24News           

ճանապարհ

Մ-4, Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ճանապարհի կմ 26+000-կմ 32+580 (աջ կողմ) հատվածում իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ, ինչի հետևանքով սեպտեմբերի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ն աջակողմյան ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ 

Ճանապարհի երթևեկությունը կազմակերպվելու է ձախակողմյան հատվածով:

-- 00—ՄՀ