Ծնունդդ շնորհավո՛ր, Հրա՛նտ ախպարիկ. Փայլանը շնորհավորել է Դինքի 66-ամյակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Դինք

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան էջում շնորհավորել է հայազգի սպանված լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր-խմբագիր Հրանտ Դինքի ծննդյան օրը՝ շնորհավորական ուղերձն սկսելով հենց Դինքի խոսքով:

«Մենք այն մարդիկ էինք, որոնք ձգտում էին իրենց դժոխքը դրախտի վերածել...»,-գրել է Փայլանը ապա հավելել.

«Հրանտ Դինքը 66 տարեկան է:

Ծնունդդ շնորհավո՛ր, Հրա՛նտ ախպարիկ: Լավ է, որ քո մեծ մարդկայնությամբ անցար մեր կողքով»:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականին` Ստամբուլում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև: Նրան սպանողը 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթն է: Դատավարություն ցայսօր շարունակվում է:

--00—ԼՄ