«Տմբլի յուրդ» հանդամասում տղամարդու դի է հայտնաբերվել, մարմնին կայծակի հարվածի հետքեր են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

11

Սեպտեմբերի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 15։40-ի սահմանում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող «Դմբլի յուրդ» կոչվող հանդամասում տղամարդու դի կա։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Վայոց Ձորի մարզի բակիչ, 59-ամյա Արևշատ Հովակիմյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա հայտնաբերվել են շանթահարման (կայծակի) հարվածի հետքեր։

Աղբյուրը նաև հայտնում է, որ Ա. Հովակիմյանը պահում էր մանր եղջերավոր անասուններ, և նրա հարազատները երեկվանից տեղեկություն չունեին նրա մասին։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դիակի դատաբժշկան փորձաքննություն։

--00—ԼՄ