Ոչ թե ես կամ Փաշինյանը, այլ ՍԴ-ն պետք է ապացուցի, որ լուրջ ինստիտուտ է. Իգիթյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը «վեթինգի» տրամաբանության մեջ չի դիտարկում: 24News-ի հետ զրույցում հստակեցրեց՝ ոչ թե ինքը կամ Փաշինյանը, այլ ՍԴ-ն պետք է ապացուցի, որ լուրջ ինստիտուտ է: «Պետք է կայանա, աշխատի, ցույց տա, ապացուցի ու արդարացնի այն սպասումները, որոնք ունի հասարակությունը»,- ընդգծեց Իգիթյանը:

Ինչ վերաբեում է Մարտի 1-ի տուժողի իրավահաջորդների՝ նիստին չմասնակցելու հայտարարությանը, ապա Իգիթյանը մեկնաբանեց. «Քոչարյանի ասած «ուչաստկովիի» գործը, այնպես խճճեցին, որ հարցի բուն իմաստը կորավ: Մարտի 1-ի գործով միջնորդությունների շարանին, ժամանակ ձգելուն պետք է վերջ տալ: Առավել քան վստահ եմ՝ դատավորը կարող է վճռականություն ցուցաբերել ու այնպես անել՝ գործն առաջ գնա»:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ