Այրվել է ոչ բնակելի վագոն-տնակ․ տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

վագոն-տնակ

Սեպտեմբերի 15-ին, ժամը 14։57-ին Աշտարակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոշ-Նոր Եդեսիա ավտոճանապարհին այրվում է ոչ բնակելի վագոն-տնակ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:00-ին, մարվել` 16:31-ին: Այրվել են ոչ բնակելի վագոն-տնակը (մոտ 36 քմ)՝ մասնակի և կենցաղային իրեր։

--00--ԱԹ