Գիտելիքահեն տնտեսություն ունենալու համար պետք է սկսել կրթությունից. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Քոչարյան

Գիտելիքահեն տնտեսության, ներդրողներին ԱԱԾ մասնագետ կցելու մտքի, արդյունավետ կառավարումից զրկված գյուղատնտեսության, «Սինոփսիսի» Հայաստան մուտքի, Covid19-ի դեմ պայքարում գլխավոր համաճարակաբանի «բացակայության» և զենքի ձեռքբերման գործարքների շուրջ խոսակցությունների մասին: ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը նոր դրվագներ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի՝ տնտեսական փորձագետների հետ քննարկումից։

Հարցին` հնարավո՞ր է Հայաստանում տնտեսությունը գիտելիքահեն դարձնել, Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է.

«Մեզ մոտ շարժը հակառակ ուղղությամբ է. էն, ինչի համար քննադատվում էր, խոստանում էին, որ սա պիտի փոխեն, հակառակը, տնտեսության կառուցվածքը ավելի է դեֆորմացվում դեպի այդ թևը: Հանքագործությունն էլ է պետք զարգացնել, այստեղ ես այն կարծիքին եմ, որ այո, պետք է, ուղղակի ավելի խիստ բնապահպանական պայմաններում: Միջազգային գներն այնքանով են բարենպաստ, որ կարող են ներդրումներ անել ավելի խստացված բնապահպանական նորմատիվներում տեղավորվելու համար»:

Իսկ գիտելիքահեն տնտեսություն ունենալու համար, ըստ երկրորդ նախագահի, պետք է սկսել կրթությունից, և առանց  կրթական համակարգի էական փոփոխություն ակնկալելու պարագայում պետք է հասկանալ՝ ինչի՞ հաշվին է լինելու դա:

«Մենք Խորհրդային տարիներին ունեցել ենք հզոր Պոլիտեխնիկ, ունեինք էլէկտրոմեխանիկա, քիմիայի բավական հզոր ամբիոններ, մենք չենք կարող այդ ինժեներական ոլորտը զարգացնել, եթե չկա այն ոլորտը, որտեղ այդ մասնագետները պետք է սովորեն, նոր լիցք հաղորդեն: Պետք է ամեն ինչ սկսել կրթությունից: Մտածել, թե ամբողջ երկիրը IT երկիր է դառնալու, դա էլ չի լինելու»,- նշել է նա՝ հավելելով, որ պետք է ամբողջ երկիրը թվայնացնել:

--00--ԱԹ