ՀՀ-ում իշխանափոխություն կլինի 2023 թ-ին. արտահերթ ընտրություններ մեր օրակարգում չկա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News 

Covid-19-ի դեմ պայքարի արդյունավետությունը գնահատելու համար խորհրդարանում ստեղծվել է Քննիչ հանձնաժողով։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է, թե շատ կարևոր է, որ այն արդյունավետ աշխատի, որովհետև, ըստ նրա, երբ մի տեղում իշխանությունն ունի քաղաքական մեծամասնություն, կարող է տապալել, աշխատանքները տանել այլ ուղղությամբ, այսինքն՝ իշխանությունից է կախված նաև դրա արդյունավետությունը։

Մարուքյանը կարծում է, որ հանձնաժողովի քննարկման տիրույթում չէ ընդդիմության վարքագիծը համաճարակի օրերին։ Ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը կասկած էր հայտնել, թե ընդդիմությունը վնասակար ազդեցություն է ունեցել  համավարակի հաղթահարման գործում՝ ապակողմնորոշող տեղեկություն հայտնելով հանրությանը։

«Ընդդիմադիրների վարքագծի քննությունը չի գտնվում հանձնաժողովի տիրույթում, քանի որ այն ուսումնասիրելու է պարետատան և կառավարության որոշումների արդյունավետությունը, մարդու իրավունքների սահմանափակումներն արտակարգ  դրության ժամանակահատվածում, որտեղ ընդդիմությունը որևէ որոշում չի կայացրել։ Իսկ ապօրինի տեղեկատվության տարածման համար կարող են քրեական գործ հարուցել»,- ընդգծել է ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։

Էդմոն Մարուքյանն անդրադարձել է նաև ներքաղաքական զարգացումներին՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին, խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի ձևավորած օրակարգին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանականությանն ու ԼՀԿ-ի անելիքներին, ինչպես նաև այլ հարցերի։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ