Հարությունյանը կարծում է լուսավորիչ է, մենք՝ խավարամիտ. նա վտանգավոր է կրթության համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News 

«Դա հարցազրույց չէր, աղմուկ էր: Հարցազրուցավարը, որը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի ամուսինն է, ակնհայտ շահերի բախման մեջ է ոչ միայն ինձ, այլ բոլոր նրանց հետ, ովքեր տարբերվող կարծիք ունեն հանրակրթության չափորոշիչների մասին»,- 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Ըստ նրա՝ Պետրոս Ղազարյանն իրեն, երևի, հաղորդման էր հրավիրել պատին դեմ տալու կամ ասֆալտին փռելու համար: Բայց իր մասով, հստակեցնում է, հաստատ սխալվել էր:

Ինչ վերաբերում է ԿԳՄՍՆ ու Արայիկ Հարությունյանի աշխատանքին, ապա հստակեցնում է. «ԿԳՄՍ-ն թափանցիկ չի աշխատում, գաղտնի պայմանում չափորոշիչ են մշակում: Հարությունյանը կարծում է՝ ինքը լուսավորիչ է, մենք՝ խավարամիտ, բայց նա վտանգավոր է կրթության համար»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ