Քարաշամբ համայնքի ղեկավարը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

․

Քարաշամբ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։

ՀՀ Կոտայքի մարզի Քարաշամբ համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Զորիկ Խլղաթյանը:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Քարաշամբ համայնքի ղեկավար Զորիկ Խլղաթյանի դիմումը՝ Քարաշամբ համայնքի ավագանին 2020 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է ՀՀ Կոտայքի մարզի Քարաշամբ համայնքի ղեկավար Զորիկ Խլղաթյանի լիազորությունները:

Արտահերթ նիստի ընթացքում ավագանին արձանագրել է հրաժարականը և օրենքով սահմանված կարգով դիմել Կոտայքի մարզպետի պաշտոնակատարին:

Մարզպետի պաշտոնակատարը սահմանված ժամկետում, համաձայն «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։

Հիշեցնենք, որ Զորիկ Խլղաթյանը Քարաշամբ համայնքը ղեկավարում էր 1996 թվականից՝ շուրջ 24 տարի:

--00--ԱՀ