Աշխարհում վարակակիրների թիվը մոտենում է 30 միլիոնին, մահերինը՝ 1 միլիոնին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

1

Սեպտեմբերի 16-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 29,729,993 է, որից 939,192-ը մահացել է, 21,544,609-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 7,246,192 է, որից 60,916 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 6,788,147 վարակման դեպք, որից 200,197-ը մահացել է, 4,068,086-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 2,519,864 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ հորիզոնականում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 5,020,359 վարակակիր: Երրորդում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 4,384,299 է: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 1,073,849 վարակակիր:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս