Վերջին 1 օրում COVID-19-ից 3 մարդ է մահացել. նրանք եղել են 65, 71, 73 տարեկան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

մահ

Սեպտեմբերի 16-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46376 դեպք, որից 42069-ը՝ առողջացած, 923-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3101 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 247839 թեստավորում:

Այսպիսով, երեկ կատարվել է 4135 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 257 նոր դեպք: Ունենք 128 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 73 (կին) և 65 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

--00—ԼՄ